Կոկորդի ցա՞ վ:

Կոկորդի ցավը բժշկին այցելելու առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկն է: Հաճախ սկզբում առաջանում են բորբոքվածություն և խզզոց, այնուհետև՝ ցավ, որը կարող է փոխանցվել ականջներին, դժվարացած կլման ակտ, կոկորդում „գնդիկի” զգացողություն, խռպոտություն, հաճախ՝ մարմնի քիչ թե շատ բարձր ջերմություն: Բորբոքում առաջացնում են տարատեսակ վարակները և բակտերիաները, որոնք ապրում են մարդու կոկորդի լորձաթաղանթի վրա, տարբեր գործոնների ազդեցության տակ դրանք կարող են սկսել բազմանալ և հիվանդություն առաջացնել: Հիվանդություն առաջացնող գործոնների շարքում անհրաժեշտ է նշել չոր օդը, ինչպես նաև օդորակված օդը, ալերգիան, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս-հիվանդությունը, օրգանիզմի գերսառեցում և գերտաքացում, վերջինս բնորոշ է ամառային ամիսներին: Միջինում կոկորդի ցավը տևում է 3-7 օր, որի ընթացքում հիվանդը գնում է դեղատուն՝ կոկորդի ցավի դեմ դեղ գնելու: Սովորաբար կարելի է սկսել բուժել ավանդական դեղամիջոցներով, օրինակ՝ երիցուկի, եղեսպակի, վաղենակի բուժիչ թեյեր, կոկորդի լորձաթաղանթի խոնավեցման համար խմել շատ հեղուկ, նաև օգտակար է մեղրը: Կոկորդի ցավի ժամանակ պետք չէ դիմել տաք գոլորշիով ինհալյացիային, քանի որ տաք գոլորշին էլ ավելի է այրում և գրգռում կոկորդի հիվանդ լորձաթաղանթը: Եթե կոկորդը բորբոքվել է, ապա այն պետք է ողողել: Առավել հայտնի և առանց դեղատոմսի հասանելի դեղամիջոցներից է Ֆուրասոլը: Այն խորհուրդ է տրվում նաև 4 տարեկանից բարձր երեխաներին, որոնք կարողանում են ինքնուրույն ողողել կոկորդը: Ֆուրասոլը կարելի է օգտագործել լնդերի և բերանի խոռոչի բորբոքվածության կամ բերանի խոռոչում առաջացած խոցերի ժամանակ, ինչպես նաև բերանի խոռոչում բժշկական մանիպուլիացիաներից և ատամի հեռացումից հետո: Կարևոր է, որ Ֆուրասոլն ազդում է միկրոօրգանիզմների շատ լայն խմբի վրա, խթանում է տեղային իմունային պատասխանը` չառաջացնելով միկրոօրգանիզմների մոտ կայունություն դեղամիջոցի նկատմամբ, ուստի նաև հանդիսանում է արդյունավետ միջոց կրկնակի կիրառման դեպքում (ռեզիստենտականություն չի առաջանում): Այն գրեթե չի ներծծվում է ողողվող մակերեսից, այդ պատճառով անվնաս է օգտագործման համար, հազվադեպ է դիտվում ալերգիա, չկա գրգռող ազդեցություն լորձաթաղանթի կամ մաշկի վրա: Հղիներին խորհուրդ է տրվում ընտրել այլ դեղամիջոցներ, քանի որ պտղի վրա դեղամիջոցի ազդեցության վերաբերյալ լայնածավալ հետազոտություններ չկան: