Վերքեր և այրվածքներ

Ամռանը մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում մաքուր օդին, ինչը հանգեցնում է առավել հաճախ վնասվածքների, քերծվածքների, տարբեր չափի վերքերի, ինչպես նաև ջերմային և քիմիական այրվածքներ ստանալու հնարավորության: Հաճախ վերքերը թարախոտվում են և երկար են լավանում: Դրանից խուսափելու, վերքը մշակելու համար պետք կգա Ֆուրասոլը: Դրանով կարելի է մշակել թարմ վերքերը, հանել մանր այլածին մարմինները քերծվածքներից, ախտահանել վերքը, ինչպես նաև արդյունքում օգտագործել մաշկի վնասվածքների վիրակապման համար օրը 1-2 անգամ կամ ըստ անհրաժեշտության: Ֆուրասոլի ջրային լուծույթը չի մղկտացնում և չի առաջացնում տհաճ զգաղոցություններ, չի գրգռում վնասված և հարակից հյուսվածքները, այդ իսկ պատճառով շատ հարմար է երեխաների համար: Ֆուրասոլի լուծույթը հեշտ է պատրաստել և կիրառել տնային պայմաններում՝ մի բաժակ տաք, եռացրած ջրին ավելացնել մի փաթեթ փոշի և լուծել, արդյունքում կստացվի նարնջագույն լուծույթ, որը սառելուց հետո պատրաստ է օգտագործման համար: Հաշվի առնելով լայն և անվտանգ կիրառումը՝ Ֆուրասոլը պետք է լինի յուրաքանչյուր տնային դեղատուփում: