Օլայնֆարմ ԲԸ

Olainfarm բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Մերձբալթիկայի երկրներում խոշորագույն ձեռնարկություններից մեկը, որն ունի ավելի քան 40 տարվա փորձ դեղամիջոցների և քիմիադեղագործական ապրանքների արտադրության ոլորտում:

 

Ընկերությունը հիմնադրվել է 1972 թվականին` որպես «Օլայնի քիմիադեղագործական գործարան» պետական ձեռնարկություն:   Գործարանի ստեղծման հիմնական նպատակն է եղել` Խորհրդային Միության պատրաստի դեղորայքի արտադրությամբ զբաղվող բոլոր գործարանները դեղագործական նյութերով և միջանկյալ արտադրանքով ապահովելը:  1997 թվականին սեփականաշնորհման արդյունքում ընկերությունը ձևափոխվեց բաժնետիրական ընկերության և սկսվեց բաժնետոմսերի գնանշում Ռիգայի ֆոնդային բորսայում:

 

Ներկայումս Օլայնֆարմ ԲԸ-ն Լատվիայի և Մերձբալթիկայի այլ երկրների դեղագործական ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է, որտեղ աշխատում են ավելի քան 1000 բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Ընկերությունը տիրապետում է միջազգային պրակտիկայի ժամանակակից տեխնոլոգիաներին և ունի դեղերի արտադրության պատշաճ արտադրական գործունեության (GMP) համապատասխանության վկայական, էկոլոգիական ISO 14001:2004 ստանդարտին համապատասխանության վկայական, ինչպես նաև սերտիֆիկացված է ԱՄՆ դեղերի և սննդի վարչության (FDA) ստանդարտին համապատասխան: